Հասարակություն Տնտեսություն 

Նավթի գների անկման հետեւանքով Ռուսաստանի տնտեսությունը կորուստներ է կրում

Ինչպես տեղեկացնում է Vestifinance.ru լրատվական կայքը, նավթի գների կտրուկ անկման պայմաններում, ռուսական արտահանումների ծավալների կրճատման հետեւանքով Ռուսաստանը կորցրել է 180 միլիարդ դոլար:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության երկարաժամկետ ստրատեգիական ծրագրավորման դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Օրեշկինը:

 

«Նավթի գինը 100 դոլարից նվազել է 50 դոլարի, ինչի արդյունքում Ռուսաստանը տարեկան կրում է 180 միլիարդ դոլարի կորուստ: Նավթի գների 45 դոլարի դեպքում Ռուսաստանը միջինը կկորցնի 160 միլիարդ դոլար»,- հայտնել է նա:

 

Նրա խոսքերով, ներկայումս իշխանությունների հիմնական նպատակն է ադապտացվել իրավիճակին, դրանից բխող մարտահրավերներին ու թույլ չտալ դրամի ինֆլիացիա՝ նշելով, որ տնտեսական ինֆլյացիայի 10 տոկոսը տեղի է ունենում ռուբլու արժեզրկման ու առեւտրական սահմանափակումների հետեւանքով:

 

Նույն շարքից