Տոկիայի արվարձաններից մեկում գտնվող հաշմանդամություն ունեցողների համար գործող տուն-ինտերնատում մոտ 20 մարդ սպանած 26-ամյա Սատոսի Ուեմացուն 2012 թվականից աշխատում էր այդ հաստատությունում և այս տարի փետրվարին հեռացել էր անձնական պատճառներով:
Այս պահին տեղի իշխանությունները որևէ ապացույց չունեն, որը կվկայի երիտասարդի և իսլամիստ ծայրահողականների միջև կապի մասին: Միայն հայտնի է, որ քննիչների հետ զրույցի ժամանակ մարդասպանը հայտարարել է, թե ատում է սահմանափակ հնարավորություն ունեցողներին և ցանկանում է ազատվել վերջիններից:
Նշենք, որ դանակներով զինված և տուն-ինտերնատ ներխուժած ճապոնացի երիտասարդի զոհերի թիվը հասնում է 19-ի, իսկ վիրավորների՝ 20-ի:
Զոհերն ու վիրավորները 18-70 տարեկան են: