Քաղաքական 

Էրդողանը մեղադրում է Եվրամիությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիության ղեկավարությանը մեղադրել է ներգաղթյալների հարցում ձեռք բերված  պայմանավորվածությունները խախտելու մեջ: Նրա խոսքերով, ԵՄ-ն չի վճարում այն 3 միլիարդ եվրոն, որի մասով պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Եվրամիության ղեկավարությունն իրեն ոչ ազնիվ է պահում»,-հայտարարել է Էրդողանը գերմանական ARD-ի հետ հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Եվրոպան Թուրքիային մոտ 2 միլիան դոլար է հատկացրել և դա այն դեպքում, երբ ներգաղթյալներին անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար 12 միլիարդ է պետք:

«Հիմա 3 միլիան սիրիացի և իրաքցի կա Թուրքիայում: ԵՄ-ն չի կատարում իր պարտավորությունները ներգաղթյալների հարցում»,-ասել է Էրդողանը:

Նույն շարքից