Հասարակություն Միջազգային 

Ուկրաինայում զորակոչի ձախողման մեջ մեղադրում են Ռուսաստանին

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Կիեւի իշխանությունների հրամանը չկատարելու, Դոնբասում ռազամական գործողություններին չմասնակցելու ու զորակոչից խուսափելու համար մեղավոր է Ռուսաստանը:

 

Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարության լրատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Գալուշկոն, նշելով, որ զորակոչի խափանման գործում իր ուրույն դերն է կատարում ռուսական լրատվական պրոպագանդան:

 

Նրա խոսքերով, հակառակորդը լրատվական դաշտում արդեն իրականացնում է պրովակացիոն քայլեր՝ Ուկրաինայում գարնանային զորաակոչը ձախողելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում զորակոչից խուսափելու նպատակով ռուսական սահմանն են հատել հազարավոր ուկրաինացիներ, իսկ Ղրիմից չեն վերադարձել Ուկրաինայի  500 հազար քաղաքացիներ:

 

 

Նույն շարքից