Հասարակություն 

Կապանում «Մերսեդես» է այրվել

analitik.am

Փետրվարի 21-ին` ժամը 03:20-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ «Դիան» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը,դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։41-ին, մարվել՝ 03։58-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 UQ 046 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նույն շարքից