Հասարակություն 

Այս գիշեր վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամների վիճակը միջին ծանրության է

Քիչ առաջ «Էրեբունի»  ԲԿ-ի վերականգնողական և  թերապիայի բաժնի վարիչ Հարություն Մանգոյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս գիշեր վիրավորված «Սասնա ծռեր» խմբի անդամների վիճակը միջին ծանրության է:

Մանգոյանի խոսքերով, վիրավորներներից Հովհաննես Հարությունյանի մոտ, բացի հրազենյանի վնասվածքից, կա նաև կոտրվածք, ինչը հրազենային վնասվածքի պատճառով է եղել:

ԲԿ-ի ներկայացուցիչը նաև ասաց, որ վիրավորների գիտակցություն տեղն է, կատարվել է վիրահատություն, իսկ թե որքան կտևի հետվիրահատական ընթացքը դժվար է ասել, սակայն վերակենդանացման փուլը երկար չի տևի:

Նույն շարքից