Հասարակություն 

Ադրբեջանում խոշոր հրդեհ է բռնկվել զենքի արտադրության գործարանում

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության Շիրվանում գտնվող  գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Vesti.az-ը:

Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Աականատեսները պատմում են, որ դեպքի վայրում դեռ պայթյուններ են հնչում:

Հայտնվում է նաև մեծ թվով վիրավորների մասին: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ և հրշեջներ:

Ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ արկերի պայթյունների ձայները լսվում էեն մինչև 40 կմ հեռավորությունից:

Նույն շարքից