Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ Ճապոնիայի Սագամիհարա քաղաքի առողջարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ճապոնիայի բարեկամ ժողովրդի համար այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: