Հասարակություն 

Ֆրանսիայում հերթական ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ  ֆրանսիական եկեղեցում պատանդներ վերցրած հանցագործներն իր զինվորներն են: Այս մասին հայտնում է AP  գործակալությունը:

Ավելի վաղ դեպքի վայր ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել էր, որ կատարվածի ետևում ամենայն հավանականությամբ կանգնած է ԻՊ-ը: Նրա խոսքերով, սա հերթական հարձակումն է, որը վկայում է այն մասին, որ Ֆրանսիան պատերազմի մեջ է գտնվում ԻՊ-ի դեմ:

Նշենք, որ հարձակվողները, որոնք եղել են թվով երկու դիմակավորված անձինք, գնդակահարվել են: Սակայն մինչ այդ նրանք հասցրել են կտրել հոգևորականներից մեկի կոկորդը:

Նույն շարքից