Հասարակություն 

Շվեդ լրագրողը Թուրք-սիրիական սահմանին անհետացել է

Թուրք-սիրիական սահմանին շվեդ լրագրող է անհետացել։ Ինչպես հաղորդում է Reuters-ըլրագրողի անունը դեռեւս չի հրապարակվում։

Միայն հայտնի է, որ նա մոտ 30 տարեկան է։ Տղամարդը ցանկացել է Թուրքական Ղազիայնթեփ քաղաքից ներթափանցել Սիրիայի այն տարածք, որը վերահսկվում է «Իսլամական պետության» կողմից։ Արդեն 4 օր է՝ նրա գտնվելու վայրի մասին ոչ-ոք ոչ մի տեղեկաություն չունի:


Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։

Նույն շարքից