Աշոտ Ահարոնյանը ֆեհսբուքյան իր էջում գրում է. «Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»:
Ավելի ուշ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը մեկ այլ գրառումով հայտնեց, որ իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:
Վիրավորները տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Պավել և Արամ Մանուկյանների վիճակը ծանր է: Բժիշկների խոսքերով, նրանց կյանքին վտանգ է սպառնում, սակայն ամեն ինչ արվում է վիճակը թեթևացնելու համար:
Նշենք, որ գիշերվա ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է նաև մեկ ոստիկան, ում վիճաը միջին ծանության է:
Հավելենք, որ գիշերվա ընթացքում մի խումբ քաղաքացիներ են բերման ենթարկվել, այդ թվում նաև Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: