Հասարակություն 

Հանրապետության մի շարք հատվածներում ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 21-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մակնիշի 10 NC 100 պետհամարանիշով ավտոմեքենան (7 ուղևոր):

***

Փետրվարի 21-ին, ժամը 04.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղի մոտակայքում ԲՄՎ և Վոլկսվագեն մանիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները խափանված են:

Հրշեջ-փրկարարները վարորդներին տեղափոխել են Ջերմուկ քաղաք:

***

Փետրվարի 21-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (14 ուղևոր):

***

Փետրվարի 21-ին, ժամը 01.53-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս-Արծվաքար ավտոճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 HD 642 պետհամարանիշերով ավտոմեքենան:

***

Փետրվարի 21-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մերսեդես» մակնիշի 28 MM 888 պետհամարանիշերով ավտոմեքենան, (6 ուղևոր), իսկ խափանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղի ՀՓՋ:

***

Փետրվարի 20-ին, ժամը 23.43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան (27-րդ կմ) հատվածում՝ «Թասեր» կոչվող ոլորաններում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փետրվարի 21-ի ժամը 08.30-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից