Հասարակություն 

Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ ՝ Ցեղասպանության ճանաչման համար պայքար և Ղարաբաղյան պահանջատիրության, կրողներից 2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից։ Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն ՝ կարելի է գողանալ և կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), և մենք ունեցանք Երրորդ հանրապետություն։ Վերը նշված միտումները պետք է հաղթահարել։

 1/ Մենք ասում ենք՝ «Ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ առաջ ասում էին ՝ «մաուզերիստ», «խմբապետ»։ Եվ դա ավելի «հպարտ է հնչում», քան «զինծառայողը» և «պատերազմի վետերանը»։ Որովհետև վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «Ֆիդային» և մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյուն եմ թափել» համոզիչ արդարացմամբ՝ «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով և այլն։

 Նոր պատերազմը լինելու է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական և ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական։ Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք է տնտեսություն և ամենակարևորը՝ պետություն։ Ֆիդայականաթյամբ պետության չես կառուցի։ Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել։

 2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում է նրանով, որ ավելի կոոամպացված է և ավելի ցինիկ, գումարած դրան ՝ յուրացրել է ազգային-ազատագրական բառապաշարը։ Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության և խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում է ավելի ու ավելի ոչ ադեկվատ և նմանվում է բրեժնևյան քաղբյուրոյի կերպարներին։ Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։

 Այսօր թվում է, թե առաջինը կռվում Է երկրորդի դեմ։  Իրականամ երկուսի ժամանակն էլ անցել Է»:

Առավել մանրամասն՝ թերթի այօսվա համարում

Նույն շարքից