ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանը կարող է ազդեցություն ունենալ 2016 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա. «Ամեն ինչ հնարավոր է»,-ասել է նա՝ NBC-ի հետ հարցազրույցի ժամանակ պատասխանելով համապատասան հարցին:
Օբաման խոսել է դեմոկրատների նամակագրության գաղտնազերծման սկանդալի մասին՝ նշելով, թե չի բացառվում, որ այստեղ ռուսական հետք կա, ինչի մասին արդեն խոսել են մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ:
«Փորձագետներն ասում են, որ դա արել են ռուսները: Մեզ հայտնի է, որ ռուսները կոտրում են մեր համակարգերը: Դա անում են ոչ միայն պետական մարմինները, այլ նաև մասնավոր անձինք: Չգիտեմ, թե ինչու են նրանք դա անում, սակայն կարող եմ ասել, որ Դոնալդ Թրամփը ոչ մեկ անգամ է հայտարարել, թե հիանում է Վլադիմիր Պուտինով»,-ասել է Օբաման: