Հասարակություն 

ԱՄՆ-ի արևելքում ռեկորդային ցրտերի պատճառով մահացել է առնվազն 23 մարդ

analitik.am

 

ԱՄՆ-ի արևելքում արդեն մի քանի օր շարունակվող ուժգին ցրտերի զոհ է դարձել առնվազն 23 մարդ:


Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, մահվան այդ դեպքերից 18-ը բաժին են ընկել Թեննեսի նահանգին: Մարդկանց մահվան պատճառ են դարձել ոչ միայն ցրտահարությունը, այլև` մերկասառույցի պատճառով գրանցված ՃՏՊ-ները:


Թեննեսիի գրեթե 3000 բնակիչ հոսանքազրկվել է հոսանքալարերի սառչելու պատճառով: 

Նույն շարքից