Հասարակություն 

Թուրքիայում ձերբակալում են Zaman-ի նախկին աշխատակիցներին

Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո այդ երկրի իշխանությունները որոշել են ձերբակալել Zaman ընդդիմադիր թերթի թվով 47 նախկին աշխատակցի: Բացի թերթի մի շարք նախկին ղեկավարներից, ձերբակալվելու են նաև որոշ սյունակագիրներ:

Նշենք, որ Zaman թերթը նախկինում պատկանում էր Ֆաթուլահ Գյուլենի գլխավորութամբ գործող Hizmet շարժմանը: Թուրքիայի իշխանությունները հենց Գյուլենին են համարում երկրում տեղի ունեցած հեղաշրջման կազմակերպիչ:

Իսկ ինչ վերաբերում է Zaman  թերթին, այն այս տարվա մարտից գտնվում է կառավարության վերահսկողության տակ և հրապարակում է բացառապես իշխանահաճո հոդվածներ:

Նույն շարքից