Փետրվարի 21-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ՎԱԶ-2104» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ.քաղաքացիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: