Մոտ մեկ ժամ առաջ Խորենացու փողոցում գտնվող ՊՊԾ գնդում բժիշկներին պատանդ վերցրած «Սասնա ծռեր» խմբի անդամները պահանջում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրդադյանին և բժիշկների խմբի: Այս մասին հայտնում է Լենտա-ն՝ հղում անելով Sputnik գործակալությունը, որը զրուցել է նախարարության մամուլի քարտուղարի հետ:
Գործակալության տեղեկություններով, զինված խմբի անդամները ցանկանում են, որ բժիշկները գնդի տարածքում վիրահատեն գիշերվա ընթացքում վիրավորված տղաներին: