Հասարակություն 

Լևոն Բարսեղյանի մասին տեղեկություններ չկան

Արդեն հայտնել ենք այն մասին, որ գիշերվա ընթացքում Խորենացի փողոցից բերման ենթարկվածների թվում էր նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտնեց, որ Բարսեղյանին առավոտյան ժամը 06:00-ին ազատ են արձակել, սակայն մինչ այս պահը վերջինից տեղեկություններ չկան և չի հաջողվում նրա հետ կապ հաստատել:

Ավելի վաղ ոստիկանությունը  հայտնել էր, որ Խորենացի փողոցից և հարակից տարածքներից երեկ գիշերը բերման է ենթարկվել 64 անձ, 63-ին ազատ են արձակել, իսկ մեկին ձերբակալել անօրինական կերպով զենք կրելու համար:

Նույն շարքից