Հասարակություն 

Ինչ սպասելիքներ ունեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սարգսյան-Ալիև սպասվելիք հանդիպումից

ԵԱՀԿ Մինսկի խումբ առաջընթաց է սպասում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպման ընթացքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքերով, Վիեննայում և Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումները նպաստեցին շփման գծում հարաբերական անդորր հաստատելուն և լարվածության թուլացմանը. «Նախագահների կայանալիք հանդիպմանը սպասում ենք, որ վերջիններս ցանկություն կհայտնեն շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը: Մենք նաև սպասում ենք, որ հաջորդ հանդիպումը  կնպաստի բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելուն և կողմերի միջև լարվածությունը թուլացնելուն: Սպասում ենք, որ կողմերը կկատարեն ստանձնած պարտավորությունները և հավատարիմ կմնան զինադադարի պահպանմանը»,-ասել է ամերիկացին:

Նույն շարքից