«Աշխարհի եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը դժգոհ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին զուգահեռ քիչ է խոսվում եզդիների ցեղասպանության մասին։ Ա. Թամոյանը դժգոհեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած այն լսումներից, որտեղ քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի հեղինակած եզդիների ցեղասպանության մասին նախագիծը, որը սակայն չընդունվեց։
Նրա կարծիքով, եթե հայերը եզդիներին համարում են լիարժեք բարեկամներ են համարում, ապա պետք է համարժեք քայլ կատարեն և դատապարտեն նաև եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդիները մեծ օգնություն են ցուցաբերել հայերին և շատ զոհեր են ունեցել՝ ապացուցելով, որ հայերի լիարժեք բարեկամներն են, ուստի սպասում են նաև համարժեք քայլեր հայերի կողմից»,- հրավիրված ասուլիսում նշեց նա՝ հավելելով, որ պետք է խոսել եզդի ժողովրդի ցեղասպանության մասին, եթե որևէ մեկը չգիտի այդ մասին, կարող է հանձնել իմ այն գրքերը, որոնք հաստատված են համապատասխան մարմինների ու պաշտպանության նախարարի կողմից:
«Ինչպե՞ս կարելի է նման հայտարարությամբ հանդես գալ, թե եզդիների ցեղասպանության մասին գրականություն չկա, դա սադրանք է»,- ասաց նա ու նշեց, որ երկու անգամ այցելել է Թուրքիա, և եղել չարաբաստիկ վայրերում, որտեղ սպանվել են հարյուրավոր եզդիներ: