Հասարակություն 

Հայաստանի իշխանություններին պետք է դուրս գալ քնից. ամերիկացի փորձագետ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն երկրի իշխանություններին քնից դուրս գալ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը.

«Հայաստանի բնակչությունը հյուծվում է տնտեսական հնարավորությունների բացակայությունից եւ երկարաժամկետ կոռուպցիայից: Ու թեեւ պատանդ վերցնելը երբեք թույլատրելի չէ, այն փաստը, որ հասարակական այդքան մեծ համակրանք կա այդ գործողությունն իրականացնողների հանդեպ, նշանակում է, որ ապագայում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա»:

Վերլուծաբանի խոսքով, հասարակական դժգոհությունը հաղթահարելու համար Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է առաջին հերթին կարգավորել տնտեսական խնդիրները եւ նվազեցնել կոռուպցիայի աստիճանը երկրում.

«Այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրն է տնտեսության զարգացումն ու հնարավորությունների ստեղծումը: Ինձ համար սարսափեցնող է անկախությունից ի վեր Հայաստանը լքած բնակչության թիվը. Նրանք չէին լքի հայրենիքը, եթե Հայաստանի ներսում հույս տեսնեին»:

Մանրամասն՝ amerikayidzayn.com

Նույն շարքից