Թուրքիայի իշխանությունները հայտարարել են երկրում ավելի քան 100 լրատվամիջոց փակելու մասին: Թուրքական կառավարությունը բացատրում է, որ դա այն միջոցառումներից մեկն է, որոնք անհրաժեշտ են հեղաշրջումից հետո անվտանգությունն ապահովելու համար: Այսպիսով փակվելու է 3 գործակալություն, 16 հեռուստաընկերություն, 45 թերթ, 23 ռադիոընկերություն, 15 ամսագիր և 29 հրատարակչություն:
Բացի դրանից, թուրքական իշխանությունները հայտարարել էն մոտ 150 գեներալի և ադմիրալի հեռացնելու մասին: Նրանց կասկածում են հեղաշրջման հետ այս կամ այն կերպ կապ ունենալու մեջ: Որոշ ԶԼՄ-ների տեղեկություններով, հեղաշրջման փորձից հետո պաշտոնից հեռացվել է թուրքական Զինված ուժերի հրամանատարության 40 տոկոսը, իսկ հեռացված զինվորականների թիվը հասնում է 1,7 հազարի: