АСЕАН-ի գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների ընթացքում ամերիկյան պատվիրակությունն առաջարկել է Սիրիայում լռության ժամ հաստատել 7 օր ժամկետով:
Ամերիկյան կողմը ցանկացել է,որ ռուսական օդուժը մեկ շաբաթով դադարեցնի իր օպերացիաները: Այդ ընթացքում նույնկերպ պետք է վարվեր նաև միջազգային կոալիցիան, որը գլխավորում է հենց ԱՄՆ-ը:
«Известия»-ի տեղեկություններով, ԱՄՆպատվիրակությունն իր առաջարկը հիմնավորել է ցանկությամբ ժամանակ տալ կողմերին վայր դնել զենքերը:
Միևնույն ժամանակ թերթը գրում է, թե Մոսկվան իր հերթին հայտարարել է, որ Սիրիայի տարածքում գործող խմբավորումներն արդեն բավական ժամանակ ունեցել են զենքերը վայր դնելու մասին մտածելու համար, իսկ վերջին ամիսները հստակ ցույց են տվել, թե ով է ցանկանում մարտական գործողությունների շարունակությունը, ով՝ հակառակը: