Քաղաքական 

Օբաման Թրամփին դրել է նույն շարքում ֆաշիստների և կոմունիստների հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների ղեկավարի աթոռի համար պայքարող Հանրապետական Դոնալդ Թրամփին անվանել է դեմագոգ և վերջինիս դրել է նույն շարքում ֆաշիստների և կոմունիստների հետ: Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Ֆիլադելֆիայում, փոխանցում է Vox-ը:

«Ցանկացած ոք, ով սպառնում է մեր ազգաին արժեքներին, լինի նա ֆաշիստ, կոմունիստ, ջիհադիստ կամ դեմագոգ, ի վերջո միշտ էլ պարտություն է կրում»,-հայտարարել է Օբաման:

Նա նաև նշել է, որ Թրամփը չի կարողանում պլանավորել, ուշադրություն չի դարձնում փաստերին և այլն:

Իր ելույթում ԱՄՆ նախագահը կոչ է արել քվեարկել Հիլարի Քլինթոնի օգտին, քանի որ վերջինս, Օբամայի խոսքերով, լավ առաջնորդ է և հավելել է, որ ինքը լավատես է Միացյալ Նահանգների ապագայի մասով:

Նույն շարքից