Թուրքիայի հարավ-արևելքում հուժկու պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում երկու զինվորական է մահացել: Այս մասին հայտնում է Ռոյթերը՝ հղում անելով ուժային կառույցներում ունեցած իր աղբյուրին:
Դեպքը տեղի է ունեցել Սիիրտ քաղաքի մոտ: Ականը պայթել է այն պահին, երբ զինվորականների ավտոմեքենան անցնելիս է եղել այդ հատվածով:
Ենթադրվում է, որ ահաբեկչության հեղինակը Քրդական աշխատավորական կուսակցությունն է: