Apple-ը հայտարարել է, որ վաճառել է միլիարդերորդ iPhone-ը: Այս մասին Կուպերտինոյում ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոսել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում լուրջ մրցակցության պատճառով ամերիկյան հսկայի արտադրանքի վաճառքի ծավալներ կրճատվել են: Այնուամենայնիվ iPhone -ը, Կուկի խոսքերով, դարձել է պատմության մեջ ամենահաջողակ և ապրանքներից մեկը:
«Անցած շաբաթ մենք վաճառեցինք միլիարդերորդ Apple-ը: Մենք երբեք նպատակ չենք ունեցել բոլորից շատ վաստակել, սակայն միշտ ձգտել ենք ավելի լավը դարձնել այն ապրանքները, որոնք ազդեցություն են ունենում աշխարհի վրա»,-ասել է Կուկը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ընկերության աշխատակիցներին, ովքեր ամեն օր օգնում են փոխել աշխարհը: