Հասարակություն 

Պարզվում է տատիկին բերման ենթարկող Մագա անունով ոստիկանը գրանցված է պոռնոկայքում

analitik.am

Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախյան ազատագրական պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանն իր տարակուսանքը հայտնեց Մարգարիտա Կարապետյանին ոստիկանական համակարգում ընդունելու մասով. «Այսպիսի մի հատ չգիտեմ ինչի ծնունդ մի աղջիկ, ով տատիկին քաշքշելով բերման է ենթարկում, գրանցված է myphornprofile անունով պոռնոգրաֆիկ կայքում, որտեղ պրոֆիլ ունի և ասում է, որ ինքը ոստիկանության աշխատակից է»:

Ապա Հացպանյանը մի լուսանկար ցույց տվեց, որն արված է Արցախյան ազատագրական պատերազմի ժամանակ և որում պատկերաված է ինքը մի ադրբեջաննցի տատիկի հետ: Հայտնի լուսանկարում ադրբեջանցի տատիկը գրկել է Հացպանյանին. «Մենք թուրք տատիկին վերաբերվել ենք մարդավայել, մեր հացը տվե ենք, որ ուտի, իսկ մենք սոված ենք մնացել: Ես չգիտեմ այս աղջիկը ծագումով հայ է, թե՝ ոչ, որովհետև անուն ազգանունով հայ չեն լինում, բայց հայը հայ տատիկի հետ այդպես վարվել չի կարող»:

Հացպանյանի կարծիքով, այսպիսի ոստիկաններն անելիք չունեն ոստիկանական համակարգում և պետք է հեռացվեն:

Նույն շարքից