Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանյան բոլոր հեռուստաընկերությունները հայտնվել են Ուկրաինայի սեւ ցուցակում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանյան բոլոր հեռուստաընկերությունները հայտնվել են Ուկրաինայի սեւ ցուցակում: Նման որոշում է կայացվել Ուկրաինայի ազգային անվտնգության խորհրդի նիստում:

 

Ուկրաինայի սեւ ցուցակում են հայտնվել հարյուրավոր ռուսական լրատվամիջոցներ, որոնց ուկրաինական գերատեսչությունները այսուհետ չեն հավատարմագրելու:

Սահմանափակումները չեն վերաբերվելու Ուկրաինայում գործող ու ռուսական անվանում ու  ուկրաինական գրանցում ունեցող ռուսաստանյան լրատվամիջոցների մասնաճյուղերին:

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ուկրաինական իշխանությունների քայլը որակել է խոսքի ազատության ոտնահարում ու երկրի անցակալի ինֆորմացիոն դաշտի մաքրման փորձ:

 

 

Նույն շարքից