Հասարակություն Միջազգային 

Ուկրաինան փակել է Ռուսաստանին սահմանակից 23 անցակետ

analitik.am

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը ՌԴ հետ սահմանին փակել է 23 անցակետ։ Այդ մասին ասվում է ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ըստ այդմ, կառավարության փետրվարի 18-ի որոշմամբ, Լուգանսկի, Դոնեցկի, Չերնիգովի, Սումի եւ Խարկովի երկրամասերի տարածքում փակվել են անցակետները։

23 փակված անցակետերից 1-ը միջազգային է, 4-ը՝ միջպետական եւ 18՝ տեղական։ Ներկայումս ՌԴ հետ սահմանին գործում են 39 անցակետեր։

 

Նույն շարքից