«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրահատությունից երկու օր անց մահացել է 28-ամյա կին՝ ծննդկան։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնն, ինչպես հայտնի է, պատկանում է Աժ պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքին։ Համբարձումյանևերը հայտնի են ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող «Ալավմոթորս» ընկերությամբ և «Սնիկերս», «Մարս» ու մի շարք հանրահայտ ապրանքանիշնեիի շոկոլադներ ներկրելու մենաշնորհով։ Սակայն վերջին տարիներին սկսել են իրենց ուժերը փորձել նաև առողջապահության ոլորտում։ Ու պետք է արձանագրենք, որ մահացության դեպքերը հաճախակի են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում