Հասարակություն 

Ինչ պատիժ է սպասվում «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որևէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,-թերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք և բռնություն:

Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետևյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են»: Իսկ ինչ ճակատագիր է սպասվում հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին. «Ժողովուրդ»-ի այս հարցին գլխավոր դատախազը պատասխանեց. «Հարուցված է քրեական գործ, և իրավիճակն ինքնին դեռևս ակտիվ և զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, և հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որևէ կանխատեսում անելը ճիշտ չէ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից