Հասարակություն Տնտեսություն 

Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 30 տոկոսով

Ադրբեջանի Կենտրոնական բանկը շաբաթ օրը երկրի ազգային արժույթը վաճառում է մեկ դոլարի դիմաց 1.05 մանաթ փոխարժեքով (փետրվարի 20-ին մեկ դոլարի փոխարժեքը 0.78 մանաթ էր)։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԿԲ տարածած հայտարարության մեջ։ Այսպիսով՝ մեկ օրում մանաթը 33.5 տոկոս անկում է գրանցել։

«Այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիայի, միջազգային մրցունակության, արտադրական ներուժի եւ վճարային հաշվեկշռի կայունության ապահովման համար»,- ասված է ԿԲ հայտարարության մեջ, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նույն շարքից