Հասարակություն 

Հայաստանյան դեպքերի հետ կապված՝ Ռուսաստանում էլ են հայերին բերման ենթարկում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում էլ ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից ՝ անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում։ Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում՝ հենց փողոցից տանում են։ Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, և միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց ՝ ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից