Ռուսաստանի Օրյոլի երկրամասի Վերբնիկ գյուղում կառուցվող եկեղեցու տարածքում տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել է երկու կնոջ վրա, ինչի արդյունքում կանանցից մեկը մահացել է: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նախնական տեղեկություններով, 44-ամյա տղամարդը հոգեկան շեղումներ ունի: Կանանցից մյուսը հոսպիտալացվել է, վերջինիս առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հայտնվում:
Կասկածյալը ձերբակալվել է: