Քաղաքական 

Քլինթոնը պաշտոնապես համաձայնվել է դառնալ ԱՄՆ նախագահի թեկնածու՝ չմոռանալով Ռուսաստանի և Չինաստանի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես համաձայնվել է դառնալ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:

«Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս պահն իրականություն դարձրեցին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Քլինթոնը պաշտոնապես որոշումը կայացնելուց հետո արդեն մի քանի հայտարարությամբ է հանդես եկել: Նա մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում իր երկիրը շարունակելու է ՆԱՏՕ-ին աջակցել բոլոր մարտահրավերների, այդ թվում նաև Ռուսաստանից եկող սպառնալիքի դեմ պայքարում: Բացի դրանից, նա նշել է, որ պարաստվում է պայքարել Չինաստանի առևտրական քաղաքականության դեմ և օգնել տեղի արտադրողներին:

Նույն շարքից