Ինչպես տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, Ուկրաինայի բնակչության կողմից սպառվող գազը ապրիլի 1-ից կթանկանա 4 անգամ:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը, նշելով, որ գազի թանկացումը պայմանավորված է Միջազգային արժութային բանկի պահանջով, ըստ որի կապույտ վառելիքի գները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին:
Նախարարի խոսքերով, Ուկրաինայի կառավարությունը որոշել է սուպսիդավորել բնակչության կողմից սպառվող գազավճարումների մի մասը, սակայն, նույնիսկ նման պարագայում գազը կթանկանա շուրջ 4 անգամ:
Ներկայումս Ուկրաինայի բնակչությունը մեկ խորհանարդ մետր գազի համար վճարում է 1,089 գրիվնա, իսկ ապրիլի մեկից ստիպված կլինի վճարել 4,138 գրվնա:
Միաժամանակ, Ուկրաինայի Ազգային բանկի տվյալներով ինֆլյացիան երկրում կազմելու է 25-26 տոկոս: