Հասարակություն 

Ռուսական ռազմաբազայի հայտնաբերված զինծառայողի մոտ զենք չի եղել

ՀՀ ոստիկանության կողմից Երևանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, ով որոնման մեջ էր:  Զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28-ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային: Զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել:

Պայմանագրային զինծառայողն իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա չի ներկայացել: Այդ իսկ պատճառով ռազմակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նույն շարքից