Այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նիստին մասնակցող Կորյուն Աթոյանին և Ռուբեն Միրզախանյանին՝ ովքեր վերընտրվել են Տնտեսագիտական համալսարանի և Մանկավարժականի ռեկտորների պաշտոնում:
Աբրահամյանը նաև ասաց, որ զբաղվածության պատճառով հրաժարվում է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:
Ապա Աբրահամյանն առաջարկեց գիտության նախարարության հետ միասին քննարկել խորհրդի նախագահ ընտրելու հարցը: