Աչինսկի քաղաքի սաունաներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել Կրասնոյարսկի երկրամասի պատգամավորների միջև: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, ծեծկռտուքի բոլոր մասնակիցները «Справедливая Россия» կուսակցության անդամներ են:
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ պատգամավորներից մեկը լողավազանի մոտ պարող կանանց հրել և գցել է ջուրը: Դրանից հետո հաստատության սեփականատերը խնդրել է պատգամավորներին լքել սաունան, ինչից հետո հարված է ստացել: Ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանում: