Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում ծնվել է 9976 տղա և 8862 աղջիկ երեխա, իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ծննելիությունը 1,2 տոկոսով նվազել է:
Կույումջյանի խոսքերով, ամենաշատ երեխան նշված ժամանակահատվածում ծնվել է Երևանում, ապա Արարատի և Կոտայքի մարզերում, իսկ ամենաքիչը՝ Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում:
Ինչ վերաբերում է ամենատարածված անուններին, ապա աղջիկների մոտ դա Նարե անունն է, իսկ տղաների՝ Դավիթ: