Aravot.am-ի տեղեկություններով, գիշերվանից կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող (ազգությամբ հայ է, գյումրեցի, անունը Արթուր, ազգանունը դեռ չի հաջողվել ճշտել), որի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը:
Ոստիկանությունից հավաստիացնում են, որ վերջինս զինված չի եղել, գիշերը մինչեւ ժամը 2-ը կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն այսօր աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը: Նա մինչ այս պահը հայտնաբերված չէ: