Հասարակություն 

Պատգամավորը հերքում է

«Այն ինչ այդ հոդվածը և նրանում տեղ գտած հայտարարությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և իրականության հետ ոչ մի աղերս չունի:

Իրականում Արթիկի քաղաքապետարանն ընդհանրապես ոչ մեկին չի տրամադրել օգնություն` առավել ևս Պետոյանի հայրական տան համար: Վստահ ենք, որ նման լուրերի տարածումն իրականացվում է մեկ անձի կողմից և մեծ ֆինանսական շռայլությունների միջոցով, մինչդեռ այդ գումարները կարող էին ծախսվել հայրենի քաղաքը մաքրելու և ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Եվ այդ ամենն արվում է առաջիկայում սպասվող քաղաքապետի ընտրություններում հեղինակություն ունենալու, վերջիվերջո` կայանալու և մյուս հնարավոր թեկնածուի բարի համբավը գցելու համար:

Այն, որ Պետոյանների ընտանիքը ջրհեղեղից կրած վնասի համար ոչ մի լումա չի պահանջել Արթիկի քաղաքապետարանից և առավել ևս` չի ստացել քաղաքի բյուջեից, դա փաստ է:

Հանրությանը լուրի ճշմարտացիության մասին հիմնավոր փաստարկներ ներկայացնելու համար տեղեկությունը կարող են ստուգել ինչպես իրավապահները, այնպես էլ տվյալ օրաթերթի խմբագրությունը»,-ասված է ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Արթիկի  բյուջեից մեծ գումար է հատկացվել քաղաքում ջրհեղեղի ժամանակ վնասված ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի հայրական տան համար

Նույն շարքից