Միջազգային Հասարակություն 

ԵԱՀԿ դիտորդները հրադադարի խախտում են գրանցել Դեբալցեւոյում

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դեբալցեւոյում գրանցվել է հրադադարի խախտման դեպքեր:

Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար Ալեքսանդր Հուգը, նշելով, որ կողմերը 30 րոպեում միմյանց նկատմամբ իրականացրել են շուրջ 100 կրակոց:

 

Միաժամանակ դիտորդների տվյալներով ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են Դոնեցկի օդանավակայանի ու Շիրոկինո բնակավայրի մոտակայքում:

 

ԵԱՀԿ դիտորդները որոշել են Դոնեցկի օդանավակայանի տարածք ուղարկել ռազմական փորձագետների 2 խումբ, ինչպես նաեւ կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը:

 

Հրադադարի հաստատումից հետո Դոնբասի մի շարք դպրոցներ վերսկսել են աշխատանքները:

Ավելի վաղ Դոնեցկի պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը հայտնել էր, որ հրադադարը հիմնականում խախտում են ուկրաինական ազգայնական-կամավորական զորաջոկատները:

 

 

Նույն շարքից