Հասարակություն 

Ադրբեջանում հեռուստաընկերություններ են փակում հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների

Բաքվի Վերաքննիչ դատարանը բավարարել է ANS մասնավոր հեռուսաընկերությունը փակելու մասին հայցը: Ադրբեջանական իշխանությունները որոշել են, որ այդ հեռուստաընկերությունը վնասում է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններին, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:

Նշենք, որ ANS  հեռուստաընկերության աշխատանքները դադարեցվել էին մեկ ամիս առաջ Էրդողանի հակառակորդ Ֆաթուլահ Գյուլենի հետ հարցազրույցի պատճառով:

ANS-ի գլխավոր տնօրենը  ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է, որ հեռուստաընկերության թղթակիցն ընդամենը ներկա է եղել Գյուլենի ասուլիսին և մի քանի հարց է ուղղել, սակայն այդ ամենը եթեր չի հեռարձակվել:

Սակայն, ինչպես երևում է, դա ադրբեջանական իշխանություններին այդքան էլ չի հետաքրքրում:

Նույն շարքից