Հասարակություն 

Քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել (լրացված)

Հուլիսի 29-ին, ժամը 10.10-ին վերսկսվել է Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ. Կ-ն (1934 թ.ծնված) որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել 10 փրկարար:

Փրկարարները «Սղնախի քար» կոչվող հանդամասից սկսել են որոնողական աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ. Կ-ն (1934 թ.ծնված) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Փրկարարները Գյուրջինանց յալը կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ:

Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Հուլիսի 27-ին, ժամը 08.00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող:

Ժամը 08.42-ի դրությամբ դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող, Այգեպարի և Մովսեսի խմբերի 40 փրկարարական ծառայողներ:

Փրկարարները «Տանձուտ» կոչվող հանդամասում մոտ 25 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Ժամը 13.59-ին եղանակային պայմաններից ելնելով ժամանակավորապես դադարեցվել են որոնողական աշխատանքները:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի 60 փրկարարական ծառայողներ, 20 ոստիկան, 25 տեղի բնակիչ:

Նույն շարքից