Փետրվարի 23-ի առավոտյան` ժամը 04:00-05:00 սահմաններում, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի (Մ2) 241-րդ կմ-ում տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ: