New York Post-ը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մելանյա Թրամփի մերկ լուսանկարները: Դրանք արվել են 1996 թվականին և հայտնվել են ֆրանսիական Max ամսագրի հունվարյան համարում: Այն ժամանակ Մելանյան 25 տարեկան էր:
Ինքը՝ ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածուն, մեկնաբանելով կնոջ լուսանկարները, նշել է, որ Մելանյան ժամանակին եղել է ամենահաջողակ մոդելներից մեկը և շատ ֆոտոսեսիաների է մասնակցել, այդ թվում նաև մերկ. «Դա եղել է այն ժամանակ, երբ մենք դեռ ծանոթ չենք եղել իրար հետ»: