Մեքսիկական ծոցում ուսանողները ձկնորսության ժամանակ կարողացել են առաջին անգամ նկարահանել երկու շնաձկների մենամարտ: Տեսանյութում երևում է, որ մահացու մենամարտի մասնակիցներն են Galeocerdo cuvier և Sphyrna mokarran գիշատիչները: Մենամարտը տևում է մի քանի րոպե և ավարտվում Galeocerdo cuvier-ի հաղթանակով:
Galeocerdo cuvier-ը համարվում է մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկը: Այն իր չափերով համեմատվում է սպիտակ շնաձկան հետ, դրա երկարությունը հասնում է մինչև 5,5 մետրի: