Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը աբսուրդ է անվանել Անկարայի այն հայտարարությունը, թե Ֆաթուլահ Գյուլենի նախաձեռնությամբ կարող է հեղաշրջում տեղի ունենալ իր երկրում:
Աթամբաևը նշել է, որ այն կրթական հաստատությունները, որոնք թուրքական իշխանությունները կապում են Գյուլենի անվան հետ և որոնք գործունեություն են ծավալում Ղրղզստանի տարածքում, աշխատում են երկրի Կրթության նախարարության կողմից հաստատված ծրագրով. «Մենք շնորհակալ են Թուրքիային անկախության տարիներին ցուցաբերած աջակցության համար, սակայն թելադրել ինչ-որ բան և պայմաններ առաջ քաշել պետք չէ: Պետք չէ մեզ սովորեցնել և վախեցնել»,-հավելել է Ղրղզստանի նախագահը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ղրղզական իշխանություններին խորհուրդ էր տվել փակել Գյուլենի անվան հետ կապվող ուսումնական հաստատությունները՝ հավելելով, որ դրանք կարող են օգտագործվել երկրում հեղաշրջում իրականացնելու համար: